HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակի կանխատեսումը

Երևան քաղաքում հոկտեմբերի 6-ին առավելապես երեկոյան ժամերին, 7-ի գիշերը և ցերեկային ժամերին, 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը և ցերեկային ժամերին, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը, 10-ի ցերեկը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter