HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեխիայի Սենատի պատվիրակությանը հյուրընկալել են Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովում

Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մարիամ Պողոսյանը, հանձնաժողովի անդամներ Տարոն Չախոյանը և Աղվան Վարդանյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Ողջունելով հյուրերին՝ Նազելի Բաղդասարյանը համոզմունք է հայտնել, որ պատվիրակության առաջին այս այցելությունը հիմք կդնի երկու երկրների խորհրդարանական հանձնաժողովների արդյունավետ համագործակցությանը: Նա ընդգծել է Հայաստանի և Չեխիայի ժողովուրդների բազմաթիվ ընդհանրությունները։

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է ուսումնասիրելու Չեխիայի Հանրապետության լավագույն փորձն ու օրենսդրական լուծումները, ինչպես նաև ներկայացնելու տարիների ընթացքում Հայաստանի կուտակած փորձը։

Լումիր Կանտորը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարևորել է այցի շրջանակում նախատեսված հանդիպումներն ու փորձի փոխանակման հնարավորությունը։

Հանձնաժողովի ներկայացուցիչները պատասխանել են պատվիրակության անդամների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին, Կառավարության կողմից իրականացվող թիրախային նախաձեռնություններին և ծնելիության խթանմանն ուղղված սոցիալական մի շարք ծրագրերին։

Մտքեր են փոխանակվել երիտասարդ և բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրերի հասցեականության, զբաղվածության խթանման, գործազրկության կրճատման, կենսաթոշակային տարիքի, ինչպես նաև Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) համակարգի ներդրման շուրջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter