HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհերի Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի ծրագրային պորտֆելի քննարկում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել է Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Փոխվարչապետը կարևորել է բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում՝ շեշտելով շարունակական համագործակցության արդյունավետությունը ռազմավարական բոլոր ուղղություններով։

Կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարողականի շուրջ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 818 միլիոն ԱՄՆ դոլար։ 

Գործող ծրագրերն ընդգրկում են էներգետիկ, ջրային, առողջապահական, պետական համակարգերի արդիականացմանն ու զբոսաշրջության ոլորտները։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել ռազմավարական համագործակցությունը՝ ընթացիկ ծրագրերի իրականացման ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter