HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր հասարակական-քաղաքական կարգի հաստատումը կտևի 4-6 տարի. արցախցի վերլուծաբան

Դավիթ Կարաբեկյան, վերլուծաբան

Ըստ էության, Արցախի ինքնորոշման իրավունքի առաջին նախադեպը ստեղծել էր ԱՄՆ-ն: 1989 և 1991 թվականներին ԱՄՆ բարձրագույն ներկայացուցչական մարմինները սատարել են Հայաստանի ժողովրդին` հանուն պետական անկախության և արցախահայերին` հանուն ինքնորոշման իրավունքի, ըստ ամենայնի` Արցախյան հիմնախնդիրը դիտելով Հայաստանի անկախացման գործընթացի հետ նույն կոնտեքստում:

Ըստ իս` ԼՂՀ անկախությունը չճանաչելը, ինչպես նաև` Հայաստանի կողմից Արցախի նկատմամբ պահանջատիրությունից ետ կանգնելը պայմանավորված է միմիայն աշխարհի և ԱՊՀ տարածաշրջանի ազդեցիկ պետությունների վրդովմունքը առաջացնելու մտավախությամբ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո որևէ վարչակարգ` սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, թե' իրավական, թե' քաղաքական հիմնավոր փաստարկ չի ներկայացրել Արցախի անկախության ճանաչման գործընթացը կասեցնելու վերաբերյալ:

Այժմ`ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հետխորհրդային տարածքում սկսել է քաղաքական զարգացման  նոր փուլ: Այդ փուլը կարելի է բնորոշել իբրև նախկին միութենական հանրապետությունների քաղաքական համակարգի արմատական տրանսֆորմացիայի փուլ: Տրանսֆորմացիայի ավարտը կհանգեցնի իսկական ժողովրդավարական համակարգերի հաստատմանը և տոտալիտար ժամանակների գաղափարական ժառանգությունից ազատ քաղաքացիական հասարակության հաստատմանը:

Հենց այդ պայմաններում ավելի հեշտ կլինի լուծել թե անցյալից ժառանգած կոնֆլիկտները, թե այլ կարգի հիմնախնդիրները: Զարգացման այդ փուլը ժամանակին անցել էր Ֆրանսիան: Հայտնի ֆրանսիացի  հասարակագետ Կոնդորսեն նշում է, որ բռնության շահագործման և առանձին խավերի չհիմնավորված ու չափազանց լայն արտոնություններ ունեցող խավերի հասարկությունում, այդ գործընթացը ընթանում է վերոհիշյալ խավի և նրա առաջնորդների կատաղի դիմադրության պայմաններում: Որոշ վերլուծաբններ նշում են, որ նոր հասրակական-քաղաքական կարգի հաստատումը կտևի 4-6 տարի:

Ըստ իս` Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումից հետո հարմար պահ է ստեղծվել Հայաստանի կողմից Արցախի ճանաչման համար: Սակայն ոչ այդ, ոչ էլ 2009 թ Կոսովոյի նախադեպը չօտգագործվեց: Հարց է առաջանում` ի՞նչն էր խանգարել դա անել 2008-ին, 2009-ին և հաջորդ տարիներին: Մի՞թե Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայից և ներում շնորհելուց հետո ստեղծվել է ավելի նպաստավոր մթնոլորտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter