Ֆուտբոլի ժամանակ երթևեկությունը կդադարեցվի
Հայաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների միջև վաղը կայանալիք հանդիպումը ցուցադրվելու է Ֆրանսիայի հրապարակում տեղադրված հեռուստաէկրանով:
Խաղը դիտելու և հանդիսատեսների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամը 19:30-ից մինչև 22:00-ն, ինչպես հայտնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից, դադարեցվելու է տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
1.Մաշտոցի պողոտայի՝ Մոսկովյան փողոցից մինչև Մարշալ Բաղրամյան պողոտա ընկած հատվածում:
2.Սայաթ Նովայի պողոտայի՝ Բայրոնի փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածում (Ֆրանսիայի հրապարակ ուղղությամբ):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել