Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական վարկանիշային ցուցակը, որում Հայաստանի ընտրանին հուլիսյան ցուցակի համեմատ նահանջել է 1 հորիզոնական եւ այժմ 108-րդն է 211 ընտրանիների մեջ: Հիշեցնենք, որ հաշվետու ժամանակահատվածում մեր հավաքականը 2-0 հաշվով հաղթել է Լատվիան, 0-2 հաշվով պարտվել Կիպրոսին եւ 2-3 հաշվով՝ Մոնտենեգրոյին, ինչպես նաեւ վերջինիս հետ 0-0 է խաղացել:
Համաշխարհային վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Իսպանիան, հաջորդում են Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Պորտուգալիան, Բրազիլիան, Մարոկկոն, Բելգիան, Նիդերլանդները, Մեքսիկան:
Ազգերի լիգայի 2026-2027 թթ. խաղարկության C լիգայի 2-րդ խմբում Հայաստանի մրցակիցներից Մոնտենեգրոն 79-րդն է (+1 հուլիսի համեմատ), Կիպրոսը՝ 125-րդը (-1), Լատվիան՝ 143-րդը (-6):
Նախկին ԽՍՀՄ երկրներից առաջատարը Ռուսաստանն է, որը 35-րդն է, Ուկրաինան 36-րդն է, Ուզբեկստանը՝ 56-րդը, Վրաստանը՝ 74-րդը, Բելառուսը՝ 94-րդը, Տաջիկստանը՝ 100-րդը, Ղրղզստանը՝ 104-րդը: Մյուսները Հայաստանից ավելի ցածր հորիզոնականներում են:
Մեր հարեւաններից ամենաբարձր դիրքում Իրանն է (23), Թուրքիան 31-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 74-րդը, իսկ Ադրբեջանը՝ 127-րդը:
Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի նոյեմբերի 18-ին:
Լուսանկարը՝ Armenia National Teams, facebook.com
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել