HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային քննարկում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ  տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր  ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  առաջիկայում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից կրկին ստեղծվելու է  Երիտասարդական խորհրդարան եւ հավաքի նպատակը  ստեղծվելիք Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգի քննարկումն է: Դրական եւ արդյունավետ գնահատելով նախորդ Երիտասարդական խորհրդարանի  աշխատանքը` Ազգային ժողովի  նախագահը նկատեց, որ այն գործել է ակտիվ եւ արդարացրել սպասումները: Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ  խորհրդարանն այսուհետ եւս կաջակցի ստեղծվելիք Երիտասարդական խորհրդարանի աշխատանքների իրականացմանը, որը, ըստ նրա, լավ դպրոց է ապագա քաղաքական եւ  պետական գործիչների համար:

 ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը  ներկայացրեց Երիտասարդական խորհրդարանի կազմավորման եւ գործունեության կարգի  նախագիծը: Նա նույնպես կարեւորեց Երիտասարդական խորհրդարանի գործունեությունը եւ նշեց, որ ԱՊՀ շրջանակում առաջիկայում կստեղծվի Երիտասարդական խորհրդարան, որի հիմքում կլինի  Հայաստանի Երիտասարդական խորհրդարանի մոդելը:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները  բարձր գնահատելով Երիտասարդական խորհրդարանի գործունեությունն ու  նրա նշանակությունը երիտասարդների կրթության, հասարակական ակտիվության խրախուսման գործում` անհրաժեշտ համարեցին կառույցի աշխատանքների շարունակականության ապահովումը:   Ողջունելով ԱԺ նախագահի նախաձեռնությունը` ԲՈՒՀ-երի ռեկտորները հանդես եկան մի շարք առաջարկներով, որոնք, ինչպես հավաստիացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, մանրամասն կքննարկվեն:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter