HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի և 13-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը, 13-ին՝ առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։  Այս մասին հաղորդում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։  Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։  

Երևանում հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10- ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`       29.0°C (2022թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`           -1.2°C (1977թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`      14.8°C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter