HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատական քննության փորձը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Փարիզում է՝ մասնակցելու «Ապաստանի և ներգաղթի գործերով դատական քննությունը նոր դարաշրջանում․ քաղաքականության և իրավունքի գերակայության միջև» միջազգային համաժողովին։ 

«Այցի ընթացքում ԲԴԽ նախագահը պատվիրակության անդամների հետ հանդիպել է Ֆրանսիայի ապաստանի իրավունքի ազգային դատարանի նախագահ Թոմաս Անդրյուի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապաստանի գործերով մասնագիտացված դատարանի գործունեության առանձնահատկություններն ու առավելությունները, Ֆրանսիայի փորձը, դատարանի պատմական զարգացումը և հետագա համագործակցության հեռանկարները։

Անդրադարձ է արվել նաև ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու գաղափարին և այդ ուղղությամբ ֆրանսիական փորձի ուսումնասիրությանը։

Քննարկման առարկա են դարձել նաև ապաստանի տրամադրման վարույթներում ազգային անվտանգությանն առնչվող և գաղտնի տեղեկատվության օգտագործման հարցերը, այդ տեղեկատվությանը դատարանի ու դիմումատուի հասանելիության առանձնահատկությունները՝ արդար դատաքննության երաշխիքների ապահովման համատեքստում»,- ասված է Դատական դեպարտամենտի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ Դատական դեպարտամենտի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter