HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժանտախտի ներբերումն ու տարածումը կանխելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաման է ստորագրել ՌԴ Իրկուտսկի մարզից ժանտախտի ներբերումն ու տարածումը կանխելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծելու մասին։

Միջգերատեսչական հանձնաժողովը ղեկավարելու է Առողջապահության նախարարը, կազմում ներառվելու են՝ Առողջապահության նախարարի տեղակալը, Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենը, Առողջապահական եւ ածխատանքի տեսչական մարմնի ղեկավարը, Արտաքին գործերի եւ միջազգային առետրի նախարարի տեղակալը, Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը, ԱԱԾ տնօրենի տեղակալը,  Փրկարար ծառայության տնօրենը, ՊԵԿ նախագահի տեղակալը։

Հաստատվել է նաեւ հանձնաժողովի գործունեության կարգը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի գիշերը Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Շելեխով քաղաքում մահացել է 28-ամյա Դարյա Շիպիլովան: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մահացել է ժանտախտից: Դարյա Շիպիլովան աշխատում էր «Սիբիրի և Հեռավոր Արևելքի» Իրկուտսկի  հակաժանտախտային ինստիտուտում: Տարածված վարկածի համաձայն՝ սեպտեմբերի 25-ին նա լաբորատորիայում կոտրել էր թոքային ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթը, ինչի հետևանքով էլ կարող էր վարակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter