HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայից ժամանած կաթոլիկ ուխտավորներին

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 8-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։

Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու առաքելությանը և հայ ժողովրդի ազգային ինքնության ու մշակույթի կերտման և պահպանման գործում քրիստոնեական հավատքի դերակատարությանը։

Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց այսօրինակ այցելությունները փոխճանաչողության խորացման և քրիստոնեական համայնքների միջև կապերի ամրապնդման գործում։ Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ նաև Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին։

Վերջում Վեհափառ Հայրապետը ներկաներին մաղթեց օրհնաբեր ուխտագնացություն դեպի հայոց սրբավայրեր՝ վստահություն հայտնելով, որ այն հոգևոր ներշնչման և հավատքի զորացման բարեբեր առիթ կդառնա նրանց համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter