HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շրջայցեր են իրականացրել տարբեր բնակավայրերի հավաքատեղիներում, իրականացրել ստուգողական գործողություններ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ։

Հայտնաբերվել են քրեական հակումներ ունեցող անձինք, հետախուզվողներ, զենք-զինամթերք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, կաթուցիչ։

Հանցավորության կանխարգելման և բացահայտման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումները պարբերական են»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter