HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետն այցելել է հեծանվահրապարակ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Երևանի հեծանվահրապարակ, ծանոթացել մարզակառույցի պայմաններին ու գործունեությանը: Հեծանվահրապարկի տնօրենը քաղաքապետին է ներկայացրել վարժական մարզման համար նախատեսված համապատասխան մարզագույքով կահավորված սենյակներն ու վազքուղին: Կարևորելով մարզադպրոցի դերը  մայրաքաղաքի սպորտային կյանքի աշխուժացման հարցում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել արդյունավետ կազմակերպել ուսումնամարզական գործընթացն ու կառույցի կառավարման հարցում լինել առավել ակտիվ:

Ի մասնավորի քաղաքապետը առաջարկել է հեծանվասպորտի զարգացմանը զուգընթաց, մարզակառույցի ընձեռած հնարավորությունների տնօրինման հարցում լինել առավել նախաձեռնող ու այն դիտարկել նաև որպես մայրաքաղաքի մարզամշակութային յուրօրինակ կենտրոն` խթանելով ինչպես այլ սպորտաձևերի մրցումների, այնպես էլ մշակութային միջոցառումների անցկացումը:

Միջազգային ընդունված չափորոշիչներին համապատասխանող հեծանվահրապարակն ունի բոլոր նախադրյալները բազմաբնույթ միջոցառումների անցկացման համար, այդ թվում նաև 3200 հադիսատեսի համար նախատեսված նստարաններ:

Ի դեպ հեծանվահրապարակի այցելուների անվտանգ անցուդարձն ապահովելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի այս տարվա շինբարեկարգման ծրագրերով մարզակառույցի հարակից հատվածում արդեն շահագործման է հանձնվել նոր վերգետնյա հենտիոտն անցումը: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter