Քաղաքացիները ապօրինի զենք-զինամթերք են կամավոր հանձնել ոստիկանությանը
Հոկտեմբերի 8-ին ՆԳՆ ոստիկանության Դավթաշենի բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի արդյունքում բաժին է ներկայացել մի քաղաքացի և ներկայացրել «Մակարով» տեսակի ատրճանակ և 7 փամփուշտ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Մեկ այլ դեպքով ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշված տարածքում հայտնաբերվել է 1 «Կալաշնիկովի» ինքնաձիգ, 3 ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափերի 109 փամփուշտ, 4 նռնակ, նռնակի պայթուցիչներ։
Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։
Հիշեցնենք՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հրազենը, դրա հիմնական բաղկացուցիչ մասերը, ռազմամթերքը և այլ նյութերը, սարքերը, առարկաները կամավոր հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել