Գազանջատումներ՝ Վանաձոր, Դիլիջան, Բերդ և Վեդի քաղաքներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 9-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսված Վանաձոր, Դիլիջան և Բերդ քաղաքների մի շարք հասցեներում։
- Ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Հաղթանակի, Նաիրի, Թամանցիների, Աբեղյան, Ամիրյան, Զ.Անդրանիկի, Բարեկամության, Գայի, Խուդյակովի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
- ժամը 11:00-ից մինչև ժամը 17:30-ը՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոլդովական, Այգեստան, Սպանդարյան, Թումանյան, Շամախյան, Բարեկամության փողոցների գազասպառողների հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
- ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի գազասպառողների գազամատակարարումը։
Իսկ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 9-ին ժամը 09:50-ից դադարեցվել է Արարատի մարզի Վեդի քաղաքի Ս․ Վարդանյան, Կասյան փողոցների, Գայի փողոցի թիվ 5, 7, 9 բազմաբնակարան շենքերի, Արարատյան փողոցի թիվ 36 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 17:00:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել