HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲԴԽ նախագահը Ֆրանսիայի Պետական խորհրդի փոխնախագահի հետ քննարկել է դատական համագործակցության հարցեր

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Պետական խորհրդի փոխնախագահ Մարկ Գիյոմի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ դատական իշխանության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են վարչական արդարադատության կազմակերպման ֆրանսիական փորձը, պետական մարմինների որոշումների նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողության և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Անդրադարձ է արվել նաև վարչական գործերով դատավորների մասնագիտացմանը, մասնագիտական փորձի փոխանակմանը և դատական պրակտիկայի հետևողական զարգացմանը։

Երկուստեք կարևորվել է երկու երկրի դատական կառույցների միջև շարունակական մասնագիտական երկխոսությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու, մշտական կապ պահպանելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական քննարկումներ անցկացնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի գլխավորած պատվիրակությունը «Ապաստանի և ներգաղթի գործերով դատական քննությունը նոր դարաշրջանում․ քաղաքականության և իրավունքի գերակայության միջև» միջազգային համաժողովի շրջանակում եռօրյա աշխատանքային այցով Փարիզում է»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter