2026թ. ավտոմեքենան երկրորդ շարքում կայանելու համար կազմվել է 35 392 արձանագրություն. ՆԳՆ
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը խստացրել է վարչարարությունը խցանումներին նպաստող խախտումների, մասնավորապես, տրանսպորտային միջոցները երկրորդ շարքում կայանելու դեպքերի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ լրատվական ծառայությունը։
«2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նշված խախտման համար պարեկային ծառայողները կազմել են 35 392 արձանագրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 21 151-ով ավելի։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել կայանման կանոնները, չխոչընդոտել երթևեկության մյուս մասնակիցների տեղաշարժը և չնպաստել խցանումների առաջացմանը»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել