
Դատապարտյալը աչքերը կարե՞լ է
«Հետքի» տվյալներով՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Գագիկ Կարապետյանը աչքերը կարել է՝ բողոքելով ՔԿՀ-ի աշխատակազմի կողմից իր նկատմամբ կիրառված նկատողությունից:
ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը «Հետքի» հետ զրույցում նշեց, սակայն, որ դատապարտյալ Կարապետյանն աչքերը չի կարել, իսկ թե նրան «նկատողություն տրվե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչո՞ւ», հարցադրումների կապակցությամբ էլ Բաբայանն ասաց, որ «մյուս հարցերն ուսումնասիրվում են եւ երկուշաբթի օրը դրանց կտրվի սպառիչ պատասխաններ»:
Հիշեցնենք՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Գագիկ Կարապետյանն արդեն մեկ տարի է՝ ազատազրկված է: Նա դատապարտվել է կազմակերպված խմբակային գողության համար, բայց պատիժը կրում է մենակ: Հանցավոր խումբն այդպես էլ չի բացահայտվել, գործում որևէ ձևով նշված չէ հանցագործության կազմակերպման մեխանիզմը, գործող անձանց դերերի բաշխումը: Այս պատմությանը «Հետքն» անդրադարձել է. մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեկնաբանել