HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հայտնաբերվել է բջջային հեռախոս և թմրամիջոց

ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ կարճատև տեսակցության ընթացքում քաղաքացին փորձելու է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին: Այս մասին հաղորդում են Քրեակատարողական ծառայությունից։

«Իրացնելով ստացված տեղեկությունները՝ հոկտեմբերի 08-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկ այցելած քաղաքացին ենթարկվել է անձնական խուզարկության: Արդյունքում, վերջինիս մոտից հայտնաբերվել են մարմնում թաքցված կապույտ, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա են եղել 1 բջջային հեռախոս և երկու առանձին փաթեթ՝ ընդհանուր 5.67 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող կանաչ, բուսական, չորացված զանգվածով:

Քաղաքացին «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և հայտնաբերված փաթեթի հետ միասին ներկայացվել ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter