HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների ամիսներ տևած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ իրավապահների կողմից սպանության, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

«Նա մեղադրվում է 2026 թվականի փետրվարին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում հրազենի գործադրմամբ սպանություն կատարելու համար:

Երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում տղամարդու էքստրադիցիան կիրականացվի սահմանված կարգով։

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ հետախուզվող մյուս անձանց ՆԳՆ  ոստիկանության ծառայողները հայտնաբերել էին դեռևս հուլիսին»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter