HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 09։00-ից մինչև 15։00-ն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ամբողջությամբ կամ մասնակի ժամանակավորապես կսահմանափակվի։

Մասնավորապես, երթևեկության սահմանափակումներ կգործեն հետևյալ ճանապարհահատվածներում՝

  • Ծիծեռնակաբերդի խճուղի,
  • Բրազիլիայի հրապարակ,
  • Աթենքի փողոց,
  • Իսակովի պողոտա,
  • Հաղթանակի կամուրջ,
  • Մաշտոցի պողոտա,
  • Պարոնյան փողոց,
  • Պռոշյան փողոց,
  • Ուրուգվայի հրապարակ,
  • Արգիշտի փողոց,
  • Գրիգոր Լուսավորչի փողոց,
  • Բեյրութի փողոց,
  • Իտալիայի փողոց,
  • Վազգեն Սարգսյան փողոց,
  • Հանրապետության հրապարակ,
  • Նալբանդյան փողոց,
  • Թումանյան փողոց,
  • Աբովյան փողոց,
  • Արամի փողոց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter