HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23։52-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Քանաքեռի 9-րդ փողոցի տարածքում վիճաբանության ձայներ են լսվում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Նշված վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, Աղասու փողոցի տներից մեկի մոտ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը շարունակվել է Թբիլիսյան խճուղում, ինչի ընթացքում գործի է դրվել նաև հրազեն։

Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են զինված տղամարդու, որին վնասազերծել և տեղափոխել են բժշկական կենտրոն։

Միջադեպի հետևանքով երեք անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոններ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter