HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՍՄ պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 14,5 մլն դրամի վնաս

Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդում է, որ Երևանի քաղաքապետի կողմից տրված հաղորդման հիման վրա կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական շահերի, հանցավոր գործողությունների հետևանքով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 14,5 մլն դրամի գույքային վնաս:

«Նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս պետության կարիքների համար համայնքային հիմնարկի հետ կնքված պայմանագրի շրջանակներում, պայմանագրով նախատեսված ապրանքների գերակշռող մասը չմատակարարված լինելու պայմաններում, առանց բավարար հիմնավորման, էլեկտրոնային համակարգով հաստատել է վճարման հանձնարարականներ, որի արդյունքում իրավաբանական անձին վճարվել է 22 մլն դրամ: Նշված գումարից, սակայն, շուրջ 14,5 մլն դրամի ապրանք փաստացի չի մակատակարարվել հիմնարկին, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

ԵԱՍՄ համայնքային հիմնարկի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter