HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». եթե լեզուների փոխարեն զոռ տային ուղեղներին

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հասցեին հնչած քննադատություններին (ադրբեջանցի ոճրագործի արտահանձնման հետ կապված)՝ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե ՀՀ իշխանությունները դա կանխելու համար ամեն ինչ արել են, իսկ եթե որեւէ մեկը գիտի, թե ուրիշ ինչ էր պետք անել՝ թող ասի:

«ՉԻ»- Սիրով կատարում են պրն Շարմազանովի խնդրանքը: Ուրեմն՝ եթե ՀՀ իշխանությունները նախօրոք տեղյակ էին, որ Հունգարիայի իշխանությունները կարող են նման քայլի դիմել, պետք էր վարվել հետեւյալ կերպ. պետք էր ինչ-որ կերպ (բնականաբար, միջնորդավորված անձանց միջոցով) եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցներից մեկում լրատվական «արտահոսք» կազմակերպել (թեկուզ՝ փողով), այդ հարցի շուրջ նախապես աղմուկ բարձրացնել եւ ստիպել, որ Հունգարիայի իշխանությունները կամ հաստատեն, կամ հերքեն այդ տեղեկությունները: Նրանք, բնականաբար, ստիպված կլինեին հերքել եւ հետո արդեն չէին կարող տարհանձնել ոճրագործին: Իսկ եթե չհերքեին, Հայաստանի իշխանություններն արդեն պաշտոնապես կարող էին պարզաբանումներ պահանջել՝ նախքան տարհանձնումը:

Այնպես որ լեզուներին զոռ տալու փոխարեն ուղեղներին զոռ տալու դեպքում այդ ամենը կանխել հնարավոր էր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter