HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր. ՆԳՆ ոստիկանություն

Սեպտեմբերի 28-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արագած գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդն ու 30-ամյա որդին ձեռք են բերում և իրացնում առանց համապատասխան մակնշման ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ, ինչպես նաև ապօրինի զբաղվում են դիզվառելիքի վաճառքով: Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Տեղեկությունը ստուգելու նպատակով Արագած գյուղի նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են դիզվառելիքով լցված տարաներ։

30-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տանը և կից շինություններում կան առանց համապատասխան մակնշման ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ, որոնք նախատեսված են վաճառելու համար։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված տանը և կից շինություններում հայտնաբերվել են 10-լիտրանոց 80 տարա՝ ընդհանուր 800 լիտր դիզվառելիքով, 120 տուփ տարբեր տեսակի ծխախոտ և 7 շիշ կեղծ օղի։
Կատարվում է նախաքննություն։

Սեպտեմբերի 28-ին ապօրինի ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում։ Ըստ տեղեկության՝ Դարբնիկ գյուղի խանութներից մեկում կեղծ օղի է վաճառվում։ 

Նշված խանութ մեկնած համայնքային ոստիկանները ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերել են առանց համապատասխան մակնշման 39 շիշ օղի։

Խանութի 70-ամյա սեփականատերը ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրությամբ. այն քրեորեն պատժելի արարք է»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter