HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Լիսկան պահանջել է կեղծե՞լ ընտրության արդյունքները

Կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում հետաքրքիր միջադեպ է գրանցվել Սիսիանի տարածաշրջանի Որոտան գյուղում: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներն ընտրական գործընթացի վերջում բառի բուն իմաստով փախել են: Բանն այն է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, ընտրությունների ավարտից հետո պահանջել է փոխել քվեարկության արդյունքները: Նա ասել է, թե ինքը ցանկանում է, որ հաղթող ճանաչվի գործող գյուղապես ՀՀԿ-ական Գավրուշ Դավթյանը, որը բավարար թվով ձայներ չի կարողացել հավաքաել: Սակայն տեղամասային ընտչական հանձնաժողովի անդամները հրաժարվել են արդյունքները կեղծել, արագ արձանագրություն են կազմել ու փակել ընտրատեղամասը: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել անձամբ Խաչատրյանից, սակայն վերջինս ասել է, որ իր աշխատանքային ժամն ավարտվել է, ուստի հարցերին չի պատասխանի: Որոտանում գյւողապետ է ընտրվել ԲՀԿ-ական Սեյոժա Ամիրխանյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter