HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցող անձը Երևանի տրանսպորտից կօգտվի անվճար

Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցող անձինք Երևանում տրանսպորտային միջոցներից (ավտոբուս, տրոլեյբուս, ﬔտրոպոլիտեն) կարող են օգտվել անվճար։ Խոսքը երեխային ուղեկցող մեկ անձի մասին է։ Որոշումն ընդունվեց Երևանի ավագանու հոկտեմբերի 13-ի նիստում։

Ըստ հիմնավորման՝ հաշմանդամություն ունեցող երեխաները մինչ այս էլ կարող էին Երևանի տրանսպորտից անվճար օգտվել, սակայն նրանք հասարակական տրանսպորտից սովորաբար օգտվում են այլ անձի ուղեկցությամբ, իսկ մինչ այս ուղեկցող անձանց համար հասարակական տրանսպորտով երթևեկության արտոնություն սահմանված չէր: 

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց՝ այս պահին նման արտանոնություն ունի 1149 երեխա։

Քանի որ հաշմանդամություն ունեցող երեխային կարող են ուղեկցել տարբեր անձինք, այդ անձանց համար չի սահմանվել հատուկ կամ առանձնացված տեսակի տոմս ստանալու հնարավորություն։ Միայն հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցելու փաստը բավարար կլինի՝ ուղեկցող անձի անվճար երթևեկության իրավունքի ծագման համար: Սա նշանակում է, որ հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցելու դեպքում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեկցողը որևէ տեսակի տոմս ներկայացնելու պարտականություն չի ունենալու և անվճար երթևեկելու իրավունք է ունենալու միայն այն բանի ուժով, որ հանդիսանում է ուղեկցող։

Որոշման հիմնավորմամբ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար տրանսպորտով երթևեկության արտոնության սահմանումը նպատակ է հետապնդում խթանել նրանց՝ հասարակական կյանքին լիարժեք և արդյունավետ մասնակցությունը, նպաստել նրանց սոցիալական ներառականությանը, հավասար հնարավորությունների ապահովմանը, ծառայությունների և ենթակառուցվածքների մատչելիությանը, ազատ տեղաշարժին, ինչպես նաև խտրականության բացառմանը և նրանց իրավունքների ու օրինական շահերի իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter