Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ին կնվազի 3-4 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևան քաղաքում հոկտեմբերի 13-ին կեսօրից հետո, 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ին կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-ին, 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին, 16-ի գիշերը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել