HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամ. Դատախազություն

Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ծաղկաձոր համայնքի՝ 2014թ. փետրվարի 13-ի աճուրդն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և, գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված, գույքի իրական արժեքը հատուցելու պահանջներով։ Այս մասին հաղորդում է Դատախազությունը։

«Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում 2024թ. օգոստոսի 9-ին նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Ծաղկաձոր համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով համայնքի սեփականություն համարվող հողամասերի օտարման աճուրդային հանձնաժողովի նախագահ և աճուրդների կազմակերպիչ, սահմանված կարգի խախտմամբ՝ ձևական աճուրդների միջոցով, ընդհանուր 17 միլիոն 791 հազար դրամով օտարել էր համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը։ 

Հողամասերից մեկը վերաբերել է Ծաղկաձորի Տանձաղբյուր փողոցի 18/2 հասցեում գտնվող՝ 0,2 հա մակերեսով հատուկ պահպանվող հողամասին, որն աճուրդի միջոցով վաճառվել է 9 միլիոն 48 հազար դրամով այն դեպքում, երբ, ըստ փորձագիտական եզրակացության՝ 2014 թվականի փետրվարի 13-ի դրությամբ հողամասի արժեքը կազմել է 18 միլիոն 692 հազար դրամ։ 

Հակակոռուպցիոն դատարանը 2026թ. հոկտեմբերի 6-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը. վճռով անվավեր է ճանաչվել 0,2 հա մակերեսով հողամասի աճուրդը։ 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ գույքը հետագայում օտարվել է երրորդ անձի, իսկ հայցը ներկայացնելու դրությամբ հողամասը ծանրաբեռնված է եղել շինությամբ, դատարանը պարտավորեցրել է աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված անձին Ծաղկաձոր համայնքին վճարել 9 միլիոն 644 հազար դրամ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter