HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել, տանտիրուհուն տեղափոխել են հիվանդանոց

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 27 շենքում տեղի է ունեցել գազի 3 կգ-անոց բալոնից արտահոսք և հրդեհի բռնկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Թիվ 2 բնակարանում այրվել է 3 կգ-անոց գազի բալոն:

Պատահարի հետևանքով 1958 թ. ծնված Անահիտ Հովհաննիսյանը տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների» բժշկական կենտրոն: Վերջինս, ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter