HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողը փորձել է երկու բջջային հեռախոս փոխանցել ազատազրկվածներին

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը պատրաստվում է արգելված իրեր փոխանցել ազատազրկված անձանց։ Այս մասին հայտնում է Քրեակատարողական ծառայությունից։

«Հոկտեմբերի 12-ին տարածքային բաժնի ծառայողների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում անվտանգության ապահովման բաժնի ծառայողն իր անձնական ավտոմեքենայից ինքնակամ հանձնել է պոլիէթիլենային տոպրակ, որում առկա է եղել երկու բջջային հեռախոս։

Անվտանգության ապահովման բաժնի ծառայողը հայտարարել է, որ տվյալ հեռախոսները ցանկացել է փոխանցել ազատազրկված անձանց։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter