ՊՆ-ում ընդունել են Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը
ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային իրադրությունը, պատասխանել պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել