Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի կազմակերպման և անցկացման շրջանակում մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Հոկտեմբերի 17-ին.
- ժամը 7․00-ից մինչև 13․00-ն՝ Հրազդանի կիրճի 5 կմ հատվածում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարակից տարածքից։
- ժամը 6․00-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 21։00-ն՝ Զաքյան փողոցը՝ Խորենացի-Գրիգոր Լուսավորիչ հատվածում։
Հոկտեմբերի 18-ին.
ժամը 6․00-ից մինչև 8․40-ը երթևեկությունը կսահմանափակվի՝
- Խորենացի փողոցում՝ Զաքյան փողոցից մինչև Իտալիայի փողոց,
- Բեյրութի, Իտալիայի և Վազգեն Սարգսյան փողոցներում ամբողջությամբ,
- Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Մելիք-Ադամյան փողոց,
- Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունն ամբողջությամբ։
Ժամը 6․00-ից մինչև 9․15-ը՝
- Թումանյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Խանջյան փողոց հատվածում,
- Սայաթ-Նովայի պողոտան՝ Նալբանդյան փողոցից մինչև Խանջյան փողոց հատվածում,
- Հանրապետության փողոցը՝ Խանջյան փողոցից մինչև Վարդանանց փողոց հատվածում։
Ժամը 6․00-ից մինչև 9․45-ը՝
- Նալբանդյան փողոցը՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Կորյունի փողոց / Սայաթ-Նովայի պողոտա,
- Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից մինչև Ալեք Մանուկյան փողոց,
- Ալեք Մանուկյան և Իսահակյան փողոցներն ամբողջությամբ։
Ժամը 6․00-ից մինչև 10․00-ն՝
- Թամանյան փողոցն ամբողջությամբ,
- Մոսկովյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։
- Մինչև 10․10-ը՝ Սարյան փողոցը՝ Մոսկովյան փողոցից մինչև Լեոյի փողոց։
- Մինչև 10․20-ը՝ Լեոյի փողոցն՝ ամբողջությամբ, Պարոնյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Հնդկաստանի փողոց։
- Մինչև 10․30-ը՝ Հնդկաստանի և Ձորափի փողոցներն ամբողջությամբ։
- Մինչև 14․00-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Իտալիայի փողոց հատվածում։
- Մինչև 14․30-ը՝ Հրազդանի կիրճի և Նիկիտա Սիմոնյան փողոցներն ամբողջությամբ։
Ժամը 7․00-ից մինչև 14․30-ը՝
- Հաղթանակի կամուրջը մասնակի,
- Արգիշտիի փողոցն ամբողջությամբ,
- Մաշտոցի պողոտան՝ Հաղթանակի կամրջից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց հատվածում։
«ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել