HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Երեւանում՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին

Հայաստանում անցկացվող COP17 համաժողովի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։ Այս մասին Ներքին գործերի նախարարության հիշեցումը եւ փակվելիք փողոցների ցանկը՝ ստորեւ։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Հոկտեմբերի 15-ին, ժամը 6.00-ից մինչև 23.00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․

• Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց,
• Երևանյան փողոց,
• Իսակովի պողոտա,
• Հաղթանակի կամուրջ,
• Արգիշտիի փողոց,
• Գրիգոր Լուսավորչի փողոց,
• Իտալիայի փողոց,
• Խորենացու փողոց,
• Վազգեն Սարգսյան փողոց,
• Հանրապետության հրապարակ,
• Նալբանդյան փողոց,
• Թումանյան փողոց,
• Աբովյան փողոց,
• Արամի փողոց,
• Պուշկինի փողոց,
• Տերյան փողոց,
• Բեյրութի փողոց,
• Աթենքի փողոց,
• Բրազիլիայի հրապարակ,
• Ծիծեռնակաբերդի խճուղի,
• Մաշտոցի պողոտա,
• Պարոնյան փողոց,
• Պռոշյան փողոց,
• Բաղրամյան պողոտա,
• Ֆրանսիայի հրապարակ,
• Սայաթ-Նովայի պողոտա։

Հոկտեմբերի 16-ին, ժամը 6․00-ից մինչև 20․00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․

• Աբովյան փողոց,
• Պուշկինի փողոց,
• Արամի փողոց,
• Տերյան փողոց,
Թումանյան փողոց,
• Նալբանդյան փողոց,
• Հանրապետության հրապարակ,
• Վազգեն Սարգսյան փողոց,
• Խորենացու փողոց,
• Բեյրութի փողոց,
• Գրիգոր Լուսավորչի փողոց,
• Արգիշտիի փողոց,
• Մաշտոցի պողոտա,
• Ոսկերիչների փողոց,
• Հաղթանակի կամուրջ,
• Աթենքի փողոց,
• Իսակովի պողոտա,
• Երևանյան փողոց,
• Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց։

COP17 միջազգային համաժողովի շրջանակում հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter