HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր հրատարակություններ՝ հոգեւոր թեմաներով

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Պատկերազարդ տոնացույց» և Անդրե Ժիդի «Հովվերգական Սիմֆոնիան» գրքերը:

«Պատկերազարդ տոնացույց» գրքի ստեղծման համար հիմք է ծառայել  Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Շողակաթ» հեռուստաընկերության «Մանուկների Աստվածաշունչ» հաղորդաշարը: Գրքի օգնությամբ մանուկները կարող են տեղեկանալ եկեղեցական տարբեր տոների, բարեպաշտական սովորությունների, ինչպես նաև եկեղեցական տոներին առնչվող ժողովրդական ավանդույթների մասին: Աշխատության մեջ օգտագործված են  պատկերներ, որոնց նախատիպերը ստեղծվել են հարյուրավոր տարիներ առաջ հայոց վանքերում, գրչության կենտրոններում ծաղկող` նկարազարդող մանրանկարիչների ձեռքով: Վերահրատարակված տոնացույցում նաև ավելացվել են Հայոց Եկեղեցու որոշ շարժական տոների աղյուսակները մինչև 2021 թ.:

19-րդ դարի վերջին տասնամյակի և քսաներորդ դարի առաջին կեսի ֆրանսիացի մեծանուն գրող Անդրե Ժիդի «Հովվերգական Սիմֆոնիան» վեպը ֆրանսերենից թարգմանել է Պարգև Շահբազյանը: Սույն աշխատության հրատարակությունը հովանավորել է Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:            

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter