Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Ջուլիո Չենտեմերոյի հետ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Իտալիայի պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի հետ։
«Հանդիպմանը մասնակցել է նաև Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սերջիո Պիացցին։
Քննարկվել են Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության զարգացմանն ու հետագա փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր»,- ասված է ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ ԱԺ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել