Սպասվում է կարճատև անձրև
«Հայհիդրոմետը» հաղորդում է, որ հոկտեմբերի 15-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 16-ի և 17-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Մայրաքաղաքում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի գիշերը, 20-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել