HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ հայ ժողովրդի պատմության նոր շրջափուլ կբացվի». Փաշինյան

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը և նշել, որ այն համարում է իր առաջիկա ամենակարևոր անելիքը։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Սա չի նշանակում, որ մենք որևէ այլ օրակարգից հրաժարվում ենք, բայց նաև ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել, կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը, հասնել այդ խնդրի լուծմանը։ Բնականաբար, դա նաև Կառավարության և ընդհանրապես մեր քաղաքական թիմի անելիքն է, բայց ես՝ որպես ՀՀ վարչապետ, նաև իմ անձնական օրակարգի առումով շատ կարևոր եմ համարում, որ այս խնդիրը մինչև 2031 թվականը լուծենք: Այնպես չէ, որ նոր է այս ընկալումը ձևավորվել, բայց ես նաև ուզում եմ ասել, որ տեսնում եմ՝ կա այդ հնարավորությունը, հակառակ դեպքում չէի բարձրաձայնի այս և այլ ձևաչափերով: Առաջիկայում մենք պետք է կենտրոնացած լինենք այս օրակարգի վրա, կրկնում եմ՝ այդ թվում հեղափոխության ժամանակ գեներացված օրակարգերը, մեր ռազմավարական ծրագրերն ամենևին երկրորդ պլան չմղելով: Պարզ է՝ TRIPP նախագիծ, կոմունիկացիաների բացում, տնտեսական զարգացում, բայց սա նույնպես կարևոր շեշտադրում է, որ, այնուամենայնիվ, այդ օրակարգի ամենավերևում, ինձ համար ամենավերևում գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը, որով, իմ կարծիքով, Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մի շատ էական շրջափուլ կամփոփվի, և ընդհակառակը՝ նոր շրջափուլ կբացվի՝ նոր օրակարգերով ու նոր տրամաբանությամբ»,- ասել է վարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter