HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։ Այս մասին հաղոդրում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է տիկին Մուշիկիվաբոյի այցը Հայաստան և մասնակցությունը COP 17 համաժողովին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համաժողովը կարևոր միջոցառում է Հայաստանի համար և ՀՀ Կառավարությունը մեծ պատասխանատվությամբ է նախապատրաստվել համաժողովին։ Երկրի ղեկավարը հավելել է, որ տարածաշրջանում տեղի են ունենում մեծ փոփոխություններ և հնարավորություն է ստեղծվել, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանում հաստատվի երկարատև կայուն խաղաղություն։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը և բարձր գնահատել վերջինիս աջակցությունը Հայաստանին։

Լուիզ Մուշիկիվաբոն ևս կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը և ընդգծել ՖՄԿ հետագա աջակցությունը մեր երկրին։ Վերջինս ողջունել է COP 17–ի անցկացումը Երևանում և վստահություն հայտնել, որ այն կնպաստի աշխարհում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։ Լուիզ Մուշիկիվաբոն միաժամանակ կարևորել է 2027 թվականին մեր երկրում Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի անցկացումը, ինչը ևս առիթ կլինի տարբեր երկրների երիտասարդների համար ծանոթանալ Հայաստանին և հաստատել կապեր։

Այս համատեքստում, զրուցակիցները քննարկել են խաղերի անցկացման ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել նաև Կամբոջայում նոյեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովի վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter