HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանն հանդիպել է Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահակն նստավայրում հանդիպել է Զանզիբարի Ինքնավարության նախագահ Հուսեյն Ալի Մվինյիին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից։

«Ողջունելով հյուրին՝ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Առաջնորդների գագաթնաժողովին» մասնակցելու համար՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության պահպանումը Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից է: Նախագահը նշել է, որ չնայած աֆրիկյան ուղղությունը համեմատաբար նոր է Հայաստանի համար, հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում:

Հուսեյն Ալի Մվինյին շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, կարևորել Հայաստանում համաժողովի անցկացումն ու այցը Հայաստան՝ երկկողմ օրակարգի առաջմղման տեսանկյունից:

Զրուցակիցներն արձանագրել են, որ համագործակցության մեծ ներուժ առկա է բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, կրթության, արհեստական բանականության և առողջապահության ոլորտներում: Հանդիպման ընթացքում հատկապես կարևորվել է Զանզիբարի հետ զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter