HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը կարևորել է Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունների հետևողական զարգացումը և այդ առումով ընդգծել փոխադարձ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և հավելել, որ ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է:

Իգնասիո Կասիսը հավելել է, որ Շվեյցարիան ևս կարևորում է քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի զարգացումը: Վերջինս ողջունել և կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության հաստատումը՝ հույս հայտնելով, որ հնարավորինս շուտ տեղի կունենա խաղաղության համաձայնագրի ստորագրումը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter