HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի հետ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ։

«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի և համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ակտիվացումը, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության ներուժի օգտագործումը՝ երկկողմ կապերի հետագա զարգացման նպատակով։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter