HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

COP17 համաժողովի ընթացքում արգելվում է դրոնների շահագործումը «Meridian» համալիրի տարածքում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում անցկացվող COP17 համաժողովի ընթացքում թռիչքների անվտանգության ապահովման, օդային տարածքի պահպանության և միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով 2026 թվականի հոկտեմբերի 16-ից 30-ը ներառյալ, Երևան քաղաքի «Meridian» համալիրի տարածքի շուրջ 300 մետր շառավղով և տեղանքի մակերևույթից մինչև 2500 մետր բարձրության սահմաններում գործում է թռիչքների ժամանակավոր արգելք։

Նշված սահմանափակման շրջանակներում արգելվում է բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի (դրոնների) շահագործումը՝ անկախ դրանց տեսակից, նշանակությունից և օգտագործման նպատակից։

«Սահմանված պահանջների պահպանումը պարտադիր է բոլոր անօդաչու թռչող սարքեր շահագործողների համար»,- հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Լուսանկարը՝ Կոմիտեի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter