HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԻԻՀ նախագահին հրավերն ընդունելու և գագաթնաժողովին մասնակցելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը՝ հավելելով, որ դա վկայում է ՀՀ-Իրան հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ կողմերի ցանկությունն ու նպատակադրումը:

Մասուդ Փեզեշքիանը ևս շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ հյուրընկալության համար՝ կարևորելով Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան համագործակցության օրակարգին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել համատեղ ծրագրերի առաջմղմանը վերաբերող թեմաների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Տե՛ս նաև․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter