HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի և Մշակույթի տան տարածքներ. Գլխավոր դատախազություն

Գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համանքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2026 թվականի օգոստոսի 14-ին և 17-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի՝ Աչաջուր համայնքի գյուղապետարանի վարչական շենքի և Աչաջուր համայնքի Մշակույթի տան տարածքում գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքներն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով։

«Հայցի քննության ընթացքում կնքվել են հաշտության համաձայնություններ, որոնք Դատարանի 2026 թվականի հոկտեմբերի 14-ի վճռով հաստատվել են:

Դատարանի կողմից հաստատված և օրինական ուժի մեջ մտած հաշտության համաձայնություններով՝ Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող՝ 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան տարածքում գտնվող՝ 21.28 քմ մակերեսով անշարժ գույքերը՝ դրանց զբաղեցրած՝ համապատասխանաբար 0.111 և 0.11979 հա հողամասերի բաժնեմասերով, որոնց նկատմամբ կգրանցվի համայնքի սեփականության իրավունքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter