ԱԳՄԱ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են համագործակցության հարցեր
Հոկտեմբերի 16-ին Կենսաբանական բազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիի հետ։ Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հարցեր, մասնավորապես կրթության, մշակույթի, մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում։
Նախարար Միրզոյանն ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում առկա ծրագերին Հայաստանի ակտիվ ներգրավածության և նախաձեռնություններին տրվող կարևորությունը:
Կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը փոխվստահության ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խթանման համատեքստում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել