HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է Mining Armenia Forum 2026 միջոցառմանը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը հոկտեմբերի 16-ին մասնակցել է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի առաջատար Mining Armenia Forum 2026 միջոցառմանը, որն այս տարի անց է կացվում «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» խորագրի ներքո։ Այս մասին հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը։

«Ֆորումն այս տարի համախմբել է հանքարդյունաբերության և հարակից ոլորտների շուրջ 50 խոսնակների՝ միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների և ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, քաղաքականություն մշակողներ, կայունության ոլորտի փորձագետներ, տեխնոլոգիական մատակարարներ, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Տիգրան Գասպարյանը համաժողովի ընթացքում որպես բանախոս հանդես է եկել «Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում» պանելային քննարկմանը։

Բանախոսներն անդրադարձել են Հայաստանի հանքային և երկրաբանական ներուժին, ներդրումային գրավչությանն ու կայունության ցուցանիշներին, կարգավորումների կանխատեսելիությանը, շրջակա միջավայրի պաշտպանությանն ու հանրային ակնկալիքներին, տարածաշրջանային և միջազգային հանքային հումքի մատակարարման շղթաներին։

Mining Armenia Forum 2026 միջոցառման կազմակերպինչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։

Պանելային քննարկմանը որպես բանախոս մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը, ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և «Լիդիան Արմենիա»-ի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter