Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Չինաստանի էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարին
Շրջակա միաջայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Հուան Ռունցիուի հետ։ Այս մասին հաղորդում է ՇՄՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են COP17-ի օրակարգային առաջնահերթությունները՝ կարևորելով Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի գնահատումն ու մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացումը։
Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել