HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարմազանով. «Ի դեմս Թուրքիայի՝ միջազգային հանրությունը գործ ունի հայատյացություն եւ ռասիզմ հովանավորող երկրի հետ»

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի արձագանքը Թուրքիայի վարչապետի հայտարարությանը

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` նշելով, որ Ղարաբաղի հարցում Անկարան շարունակելու է աջակցել Ադրբեջանին:

Թուրքիայի վարչապետի այս հայտարարությանն ի պատասխան` ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է.

«Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան եւ միջազգային բազմաթիվ հեղինակավոր կազմակերպություններ քննադատում եւ դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների հակամարդկային եւ անբարո քայլը, Թուրքիայի վարչապետը սատար է կանգնում Ադրբեջանին եւ հրապարակավ հայտարարում դրա մասին:

Դեպի Եվրամիություն ձգտող Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունն ապացուցում է, որ ի դեմս այս պետության՝ միջազգային հանրությունը գործ ունի բացեիբաց հայատյացություն եւ ռասիզմ հովանավորող երկրի հետ:

Սրանից պարզ է դառնում, թե ինչու է ոճրագործ Սաֆարովը տարբեր գործիքներով մարդ սպանելու հնարքները սովորել Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի ռազմաբազաներում:

Թուրքիան եւ Ադրբեջանը, կարծում եմ, չեն մոռացել, որ չնայած Արցախյան հերոսամարտի տարիներին Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացված ռազմական եւ ֆինանսական լուրջ օժանդակությանը` արցախահայությունը հաղթանակեց այդ պատերազմում` ապացուցելով ազատ եւ անկախ ապրելու, սեփական ժողովրդի ճակատագիրը միանձնյա տնօրինելու իր վճռականությունը»: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այդ դեպքում Ի՞ՆՉՈՒ պաշտոնապես հետ չեք վերցնում Հայ-թուրքական արձանագրությունները և/կամ չանաչում ԼՂՀ-ն: Թե՞ ձեր ԱԹՈՌՆԵՐԻ համար հարմար չէ: Խոսքեր,խոսքեր,խոսքեր,խոսքեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter