HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ընդամենը մեկ շաբաթ. Թրամփը հեռացրել է Սպիտակ տան մամուլի նորանշանակ քարտուղարին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Այդ մասին գրել էր The New York Times-ը։ Ավելի ուշ Սպիտակ տունը BBC-ին հաստատել էր տեղեկատվությունը։ 

Ավելի վաղ Fox News-ը հայտնել էր, որ շուտով կարելի է ակնկալել Զաքարիայի հրաժարականը։ Թրամփի բարձրաստիճան խորհրդականներից մեկն էլ Axios պարբերականին նշել էր, որ մի քանի օրվա ընթացքում սպասում է իր պաշտոնից Զաքարիայի հրաժարականը։ 

Սպիտակ տունը դեռևս որևէ մեկնաբանություն չի տվել։

Դոնալդ Թրամփի խոսքով՝ նա Զաքարիային կոչ է արել վերաիմաստավորել իր աշխատանքը։ «Ես նրան ասացի. «Կարծում եմ, որ լավ կլինի հեռանաս ու երջանիկ լինես։ Անկեղծ ասած, քո փոխարեն ես կվերանայեի որոշումը։ Մտածիր այդ մասին»,- լրագրողներին հայտարարել է Թրամփը՝ մեկնաբանելով Զաքարիայի հետ իր զրույցը։ 

Թրամփը նաև հավելել է, որ մամուլը դաժան է եղել Զաքարիայի նկատմամբ, ու ինքը երբեք նման բան չի տեսել:

Հիշեցնենք, որ Սպիտակ տունը մամուլի քարտուղարի պաշտոնում Քեթի Զաքարիայի նշանակման մասին հայտարարեց հոկտեմբերի 9-ին։ Իր առաջին ճեպազրույցը նա անցկացրել է հոկտեմբերի 13-ին։ Այն տևել էր 15 րոպեից մի փոքր ավելի, որի ընթացքում Զաքարիան խոսքի իրավունք էր տվել միայն երեք լրագրողի, այն էլ պահպանողական թևից, ու չէր կարողացել պատասխանել բոլոր հարցերին: Դրանից հետո Թրամփի վարչակազմում կարծիք էին հայտնել, որ նա իր պաշտոնում «անհաջող է սկսել աշխատանքը»։

Թրամփը Զաքարիային փաստաբան էր անվանել, իսկ վերջինս Fox News-ի եթերում հանդես էր գալիս որպես իրավաբան։ Սակայն լրագրողները չէին կարողացել հաստատել, որ Քեթի Զաքարիան հանձնել է իրավաբանի որակավորման քննություն։ Ավելի ուշ, Սպիտակ տան արդեն նախկին մամուլի քարտուղարը խոստովանել էր, որ չի հանձնել այդ քննությունը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter